ՄՈՆԹԵՆ

1978 թ. համալսարանական շրջանում փոխհարաբերություններ ուներ ամերիկյան և հայ հեղափոխականների հետ: Երբ մայիսին ծանոթացանք, հարում էր Ֆրանսիայի խոշորագույն հեղափոխականակտիվիստ Ագոստ Բլանկի «Հեղափոխական դավադրության» հայացքներին:

   Տպավորված Իրանի շահի դեմ ժողովրդական վիթխարի ցույցերից, որոնց մասնակիցն էր, Բեյրութի հայկական թաղերի պաշտպանների պահվածքից և մանավանդ պաղեստինյան հեղափոխական խմբավորումների գործունեությունից՝ Մոնթեն 1979 թ. ջատագով էր Կուբայի, Լատինական Ամերիկայի հեղափոխական ոգու՝ Էռնեստո Չե Գևարայի՝ ԷլՉեի գաղափարների, ըստ որոնց ավանգարդը չպետք է սպասի մինչև պատմական հոսանքի հասունանալը, ինքը պետք է հեղափոխությունը կազմակերպի: Հետագայում եզրահանգեց, որ միայն գիտակցական եզրը բավարար չէ:  Օբյեկտիվ պայմանները և  հասարակական գործընթացները ևս պետք է հասունանան:

1983 թ. ԱՍԱԼԱի պառակտումից և «ԱՍԱԼԱհեղափոխական շարժումը» հիմնելուց հետո երկու տեսակետից էլ հրաժարվեց՝ ընդունելով «Ռազմական ներկայության տեսակետը», ըստ որի այն պետք է ստեղծվի ԹուրքիաԻրան սահմանագլխին և հող ազատագրելով՝ վերածվի ժողովըրդական ազտագրական բանակի:

1981 թ. Ֆրանսիայում մեկամսյա բանտարկությունից ազատվելուց հետո, երբ ծնողները եկան Բեյրութ, հոր հարցին, թե ինչո՞ւ եք այդպիսի գործեր անում, Մոնթեն պատասխանեց.

        Եթե ձեր սերունդը  պայքարեր,  հիմա մենք կարիք չէինք ունենա պայքարելու:

      Նույն պատճառով էլ նա հավատում էր «Նոր սերունդ, նոր պայքար» նշանաբանին: ԵՎ  որ «պայքարող ժողովրդի համար ամեն օրը ապրիլի 24 է»:

      Արցախում մի դիվանագետ հարցրեց Մոնթեին.

      Ձեր պահանջած սահմանները  որո՞նք են:

        Նա հպարտորեն և կտրուկ պատասխանեց.

        Մեր սահմաններն այնտեղ են, ուր մեր տանկերն են կանգնած:  Հին Արցախի սահմանն է մեր նախնական պահանջը:

        Դա ո՞րն է:

          ՔուռԱրաքս սահմանը:

        Հանկարծակիի եկած, ապշած դիվանագետն առարկեց.

        Չե՞ք վախենում երրորդ երկրի միջամտությունից:

         Մոնթեն կտրական ասաց.

        Փորձե´ք:

Վահե Շահմուրադյան, մարտական և գաղափարական ընկեր։

Posted in Без рубрики.